Ճիշտ ընտրություն

Ճիշտ ընտրություն

Մի ուսանող ընկերոջից լսում է Քրիստոսի մասին և սկսում է աստիճանաբար մոտենալ Նրան ու փոխել իր կյանքը: Այնուհետև նա զգում է որ Աստված իրեն կանչում է, որ ծառայի Իրեն համար եկեղեցական դաշտում: Բայց տղան պատրաստ չէր լիովին նվիրվել Աստծուն: Նա այդ ժամանակ հրավեր է ստանում համալսարանից աշխատելու որպես լողի գլխավոր մարզիչ:
Տղան համաձայնվում է և պատրաստվում է մեկ շաբաթ հետո անցնել աշխատանքի: Բայց շաբաթվա ընթացքում նրան մի ձայն անընդհատ հուշում էր, որ այդ ընտրությունը ճիշտ չէ և որ Աստված իրեն համար մեկ այլ ճանապարհ է պատրաստել: Նա խլացնելով այդ ձայնը գնում է աշխատանքի և մի օր գործից հետո նա մնում է մինչև ուշ գիշեր: Նրան դեռ տանջում էր որ սխալ ընտրություն է մի գուցե արել: Նա աղթոքով դիմում է Աստծուն և ասում. "Տեր Աստված, հիմա ես բարձրանալու եմ ամենավերին թռիչքի կետից ցատկեմ լողավազանի մեջ և եթե դու չես ուզում որ ես այստեղ աշխատեմ և ես այստեղ քեզանից ավելի կհեռանամ, ապա խնդրում եմ մի բան արա և ինձ հասկացրու, ինձ խանգարի": Լողավազանը դրսում էր և երկնքում վառ երևում էր լիալուսինը: 
Նա դանդաղ քայլերով բարձրանում է վերին հարկը և սպասում Աստծո միջամտությանը, սակայն կարծես ոչինչ չի պատահում: Նա կանգնում է վերին հարկի վրա, բարձրացնում ձեռքերը և հանկարծ նկատում է լողավազանի վրա լուսնի տակ իրենից ստվերված խաչի պատկեր: Նա այդժամ հասկանում է, որ Աստված հուշում է ևս մեկ անգամ իրեն, որ Հիսուսը մահացել է իրեն համար: Նա ուրախանում է այդ պատասխանից, շնորհակալություն հայտնում Աստծուն և իջնում ցած: 
Նա որոշում է վերջին անգամ լողանա նոր հեռանա, սակայն ի զարմանս նրա հայտնաբերում է, որ լողավազանում ջուր չկա, պարզապես լուսնի լույսի տակ ջրի տպավորություն էր ստեղծվել:
Քրիստոնյա բարեկամ Աստված ձեզ շատ անգամներ է փրկել աղետներից և ձգտեք հայտնաբերել ձեր սխալը և հեռանալ սխալ ճանապարհից, որքան հնարավոր է շուտ...

Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/EsKristonyaEm?ref=stream&hc_location=stream

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ