TeeNGen-ի Վարչապետ` Ռոմանը

TeeNGen-ի Վարչապետ` Ռոմանը
-Բարև՛ Ձեզ։ 
Ես Ռոման Սայադյանն եմ՝ TeeNGen-ի <<վարչապետը>>։ Ես 10 տարեկան եմ, նախկին թավջութակահար և արվեստագետ եմ և այսօր զբաղվում եմ քաղաքականությամբ։ 
Գիտեմ, միգուցե շատերիդ համար ծիծաղելի է այն փաստը, որ ես դեռ 10 տարեկան եմ և այս տարիքում սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ, բայց սա ավելի լուրջ է քան ինչ-որ մանկապատանեկան արտահայտություն։ Այո՛, ես ուզում եմ դառնալ երկրի առաջին դեմք և հիմիկվանից պատրաստվում եմ, որպեսզի ճիշտ ճամանակին մտնեմ իմ ճակատագրի մեջ։ Նախ ասեմ, ես դեռ ոչ այնքան վաղուց՝ երբ ուսումնասիրում էի ԽՍՀՄ պատմությունը, համակրում էի Կոմունիստական կուսակցության գաղափարախոսությանը, բայց երբ ավելի խորացա պատմության մութ արխիվներում, որոնք շատերը չգիտեն, ավելի ճիշտ ծանոթացա գաղափարախոսությանը, մտափոխվեցի։ Հիմա ես ունեմ ավելի դեմոկրատական հայացնքներ։ 
Որպեսզի ավելի պարզ լինի իմ գործունեությունը՝ ասեմ, ես ուսումնասիրում եմ պատմության տարբեր ժամանակաշրջանները, տարբեր աշխարհագրական տիրույթներում։ Ներկայումս ուսումնասիրում եմ Մեծ Բրիտանիայի պատմությունը։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ լավ քաղաքագետը պետք է շատ լավ պատմություն իմանա և դասեր քաղի պատմության մեծ քաղաքական գործիչներից, ովքեր այս կամ այն պատմական+ժամանակահատվածում փորձել են իրենց երկրի համար ապահովել բարեկեցիկ ապագա։ 
2018-11-15%2016.31.56.JPG
Այսօր մեր հերթական, շատ սպասված ու ամենասիրած հինգշաբթի օրն է։ Վերջապես էլի ընկերներով հավաքվեցինք, համով բաներ կերանք ու 3-ը մեկում կաթով սուրճ խմեցինք։ Բայց մի րոպե, մի վախեցեք, որովհետև դա այն չէ ինչ խմում են մեծերը։ Դա մանկական է՝ վիտամիններով։ Մենք գիտենք, որ կոֆեինի չարաշահումը մեր օրգանիզմի համար վնասակար է և հետևում ենք առողջ ապրելակերպին, և իհարկե՝ իմ առաջարկով, մենք անգամ չիպս էլ չենք օգտագործում, չնայած, խոսքը մեր մեջ, շա՜տ եմ սիրում))))։ 

Մենք այսօր ունեցանք նոր ընկեր՝ Արթուրը, ով նույնպես մեզ նման ինտելիգենտ ու շատ հաճելի տղա է։ Ինքը պատմեց, որ ուզում է դառնալ ատամնաբույժ, ինչպես իր եղբայր Գոռը, որը նույպես մեր ընկերն է։ Ինձ թվում է, իրնեք նոր ընտանեկան մեծ բիզնես են սկսելու՝ մեծ ատամնաբուժական կլինիկա են բացելու, հա, ի մեջ այլոց, մեր Կոտոն էլ կզբաղվի իրենց կլինիկայի շինարանությամբ։ 
2018-11-15%2018.28.15.JPG
Էսօր մենք էլի լիքը բան ենք սովորել, բայց դե հո ամբողջը չեմ պատմի ))) Շատ երկար կստացվի։ Եթե շատ եք ուզում, եկեք, դուք էլ կտեսնեք։ Եվ, իհարկե, չենք մոռանում, որ դուք պետք է լինեք անպայման մինչև 16 տարեկան և գալ հինգշաբթի ժամը 16։00։ Գրեք, որ չմոռանաք, մեկ էլ, եթե ուզում եք գալ, անպայման ֆեյսբուքում ինձ գտեք և գրեք, սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, քանի որ ես հանդիսանում եմ մեր կենտրոնի կոորդինատորը։ 
2018-11-15%2018.28.33.JPG
Իհարկե, երբ գալիս է բոլորիս չսպասված և չուզած բաժանման պահը, մենք խնդրում ենք Վահրամին՝ (ով չգիտի՝ ասեմ, ինքը մեր մեծ ընկերն է), որ մի քիչ էլ մնանք, բայց հաճախ՝ մութը շուտ ընկնելու պատճառով,  չենք կարողանում շատ մնալ ու բոլորով իրար ճանապարհում ենք տուն։ Երեխեքը կանգառից չեն ուզում գնան, ենքան ենք խոսում ու էլի  կիսատա մնում։ 

Դե լավ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն և բարեկեցիկ կյանք։ Մյուս անգամ ամեն ինչ ձեզ կպատմի իմ ընկերը, իսկ թե որ ընկերը չեմ ասի, որ սպասեք։ Հա մոռացա, մենք պատրաստում ենք նաև մեծ անակնկալ՝ դեկտեմբերի 11-ին կներկայացնենք։

Աստված օրհնի ձեզ։

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ