Տեղափոխեք ձեր ուշադրությունը Աստծո վրա
«Նոր սերունդ» եկեղեցին տարիներ ի վեր աղոթել է, որ Հայաստանում օրենսդրորեն հաստատվի Ընտանիքի օրը: Եվ 2011թ. մայիսի 15-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց Ընտանիքի օրը:
Այս տոնի կապակցությամբ «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայության սկզբում եկեղեցու շնորհալի երիտասարդներն ու երեխաները հանդես եկան փոքրիկ համերգով:
Կիրակնօրյա պատգամախոսը Կալիֆորնիայի Շնորհ (Grace) եկեղեցու քարոզիչ, միսիոներ Սթեֆն Բեկն էր: Ընտանիքի օրվա կապակցությամբ նա իր քարոզը նվիրել էր ընտանիքին:
Ընտանիքը մեծագույն գանձերից է, որ Աստված տվել է մարդուն: Ընտանիքը շատ բաների հիմքն է: Եթե խարխլվում է հիմքը, ապա ցնցվում է ամբողջ կառույցը:
Մենք պետք է բացենք մեր հոգևոր աչքերը: Սատանան փորձում է հարձակվել մեր ընտանիքների վրա: ԱՄՆ-ում, Եվրոպայում օրինականացնում են նույնասեռ ամուսնությունները: Դրանով սատանան խարխլում է հասարակության հիմքը: Սակայն անհերքելի է՝ հաասեռությունը գարշելի է Տիրոջ աչքերին:
Եկեղեցի գալիս ամեն մեկն ակնկալում է որոշակի օգուտ՝ առողջական, ընտանեկան, ֆինանսական և այլ խնդիրների լուծում: Բայց մեծագույն օգուտը, որ տալիս է եկեղեցին՝ Աստծո Խոսքը լսելն է: Այն պետք է փոխի մեզ: Եկեղեցի մտնելիս և դուրս գալիս մենք պետք է տարբեր լինենք: Եկեղեցուց պետք է դուրս գանք նոր սրտով, նոր մտածելակերպով:
Եթե դու իրոք սիրում ես քո ընտանիքը, եթե կարծում ես, որ քո զավակները ոչ մի բանի կարիք չունեն և քո ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել ես ընտանիքի վրա, դա լավ է, բայց միևնույնն է՝ խնդիրներ կլինեն:
Եթե ուզում ես, որ քո ընտանիքն ավելի առողջ ու ամուր լինի, ապա պետք է քո ուշադրությունը տեղափոխես ըտնանիքից դեպի Աստված: Միայն այդ դեպքում քո ըտնաիքը կկարողանա հասնել ցանկալի նպատակներին:
Քարոզի վերջում Սթեֆնը ներկայացրեց իր եկեղեցին, իր միսիոներական ծառայությունները Հայաստանում և տեղեկացրեց, որ մայիսի վերջին Ծաղկաձորում տեղի կունենա Տրես Դիաս (իսպ. երեք օր) քրիստոնեական միջոցառումը՝ Երեք օր Աստծո Սիրո մեջ: Նա հրավիրեց բոլորին մասնակցելու անակնկալներով լեցուն այս միջոցառմանը: Ցանկացողները կարող են դիմել եկեղեցու հովվին կամ լրատվական ծառայությանը:
Սեփական լրատվություն