Թշնամու հրոսակները հարձակվում են մի քաղաքի վրա:
Թշնամու հրոսակները հարձակվում են մի քաղաքի վրա:
Բնակիչները փախչում են դեպի գետը, անցնելու համար մյուս ափ, որպեսզի փրկվեն: Ծանր քայլերով, քրտինքը երեսին գետին է մոտենում մի արհեստավոր` մի հսկա պարկ ուսին շալակած: Ափի մոտ կանգնած մի փոքրիկ նավակի միջից մի մարդ ասում է.
-Եղբայր, պարկդ թող ու մտիր նավակը: Այն կարող է միայն երկու մարդ տեղափոխել դեպի փրկության ափ:
Արհեստավորը պատասխանում է.
-Չեմ կարող իմ պարկը թողնել ու դրանից հրաժարվել: Այն լցված է այն քարերով, որոնցով քաղաքի մեր բնակիչներն ինձ հարվածել են ու ցավ պատճառել: Իսկ ես դրանք հավաքել եմ ու մյուս ափ պիտի անցկացնեմ, որ նույն քարերով ինձ ցավ պատճառողներին հարվածեմ:
-Եղբայր, դու այդպես և նավակը կխորրտակես, և ինձ, և քեզ քո պարկի հետ միասին: Արդ, դատարկիր այն ու նավակ մտիր:
Սակայն արհեստավորը պարկը դնում է գետնին, բացում պարկի բերանը, հանում տարբեր չափերի քարերը ու մինչև հիմա որոշում, թե ինչ մեծության և չափի քարերը թողնի իր պարկում:
Պարկերը շալակած երկնքի արքայություն մտնելն անհնար է. իսկ մենք դեռևս որոշում ենք, թե ինչ չափի քարերը թողնել մեր պարկում:
Աղբյուր՝ Ես Քրիստոնյա եմ ՖԲ էջ