Վկայական:ԱՌԱԿ

Վկայական:ԱՌԱԿ

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր:
Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
- Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: 
Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
- Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: 
Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: 
Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: 
Դեռ շեմքին’ գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց:
Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: 
Հանգիստ սպասում էր իր հերթին, չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրմն’ կրթված տղա է: 
Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին:
Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/EsKristonyaEm?hc_location=stream


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ