ԶԼՄ-ները նորընտիր Պապին համարում են աբորտների և միասեռ ամուսնությունների կատաղի հակառակորդ

ԶԼՄ-ները նորընտիր Պապին համարում են աբորտների և միասեռ ամուսնությունների կատաղի հակառակորդ

Արգենտինական ԶԼՄ-ները, բնութագրելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ ընտրված Ֆրանցիսկ 1-ին Պապին, հիշեցնում է, որ նա հայտնի է որպես միասեռ ամուսնությունների և աբորտների թույլտվության կատաղի հակառակորդ, հաղորդում է РИА Новости-ն:   


Այսպես, մի քանի ամիս առաջ, միասեռականների ամուսնանալու հնարավորության վերաբերյալ քաղաքական քննարկումների ժամանակ դեռևս կարդինալ Բերգոլիոն նամակ հրապարակեց, որում հայտարարում էր. «Միամիտ չլինենք` խոսքը քաղաքական պայքարի մասին չէ, դա ապակառուցողական փորձ է Աստծո ծրագրի դեմ»:


Աբորտները թույլատրելու վերաբերյալ կարդինալը հայտարարել էր, որ դա անթույլատրելի է համարում նույնիսկ այն պարագայում, երբ կինը բռնության է ենթարկվել: «Աբորտը երբեք խնդրի լուծում չի կարող լինել», - հայտարարել է նա 2012թ. սեպտեմբերին:


«Երբ մենք խոսում ենք հղի կնոջ մասին, մենք խոսում ենք երկու կյանքերի մասին, և երկուսն էլ անհրաժեշտ է պաշտպանել և փրկել, քանի որ կյանքը բացարձակ արժեք է», - ասել է նա:


Հիշեցնենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ որ Վատիկանում կոնկլավն Հռոմի նոր՝ 266-րդ Պապ ընտրեց Բուենոս Այրեսի կարդինալ Բերգոլիոն, ով ընդունեց Ֆրանցիսկ 1-ին անունը:

Հռոմի նոր հովվապետը 76 տարեկան է: Ըստ արգենտինական ԶԼՄ-ների, նա ծայրահեղ համեստ կենցաղ է վարում: Երթևեկում է հասարակական տրանսպորտով, ինքն է իր համար կերակուր պատրաստում: Համարվում է, որ նրա ամենաուժեղ կողմերից է սոցիալական արդարության ուղղությամբ պայքարը:

Աղբյուր՝ tert.am

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
Protestant ➞ Պատասխանել

Mar 14, 2013 | 11:43

«Երբ մենք խոսում ենք հղի կնոջ մասին, մենք խոսում ենք երկու կյանքերի մասին, և երկուսն էլ անհրաժեշտ է պաշտպանել և փրկել, քանի որ կյանքը բացարձակ արժեք է», - ասել է նա:


օգտակար հղումներ