Ժպտա և կյանքը կժպտա քեզ
Հաճախ ենք լսում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ ժպիտը գեղեցկացնում է մարդուն, կամ գեղեցիկ ժպիտի տակ թաքնված է գեղեցիկ հոգի, ժպտա և ամեն ինչ կհաջողվի: Եկեք պարզենք, թե ինչի համար է անհարժեշտ ժպտալ, կամ ընդհանարպես, երբ են մարդիկ ժպտում. Ահա մի քանի օրինակներ, որոնք վկայում են մեր կյանքում ժպիտի կարևորություն և անբաժանելիության մասին՝
1.Ժպտում ենք, երբ լսում ենք փոքրիկ երեխայի ծիծաղը: Բոլորը՝ անկախ տարիքից և սեռից, կարծես, տեղափոխվում են այդ փոքրիկի աշխարհը:
2.Ժպտում ենք լավ տրամադրություն ունենալու համար կամ լավ մթնոլորտում գտնվելիս: Փոխանցելով դրական լիցքեր՝ ակնկալում ենք նույն պատասխանը:
3.Ժպտում ենք մարդկանց գրավելու համար, ինչպես առօրյա հարցերում, այնպես էլ գործնական:
4.Ժպտում ենք՝ տեսնելով ծանոթ, սպասված հաղորդումը. այդ վայրկյանը մեծ ուրախություն է պարգևում:
5.Ժպտում ենք առողջ լինելու համար: Գիտնականներն ապացուցել են, որ մարդը ժպտալու ժամանակ օգտագործում է ամբողջ դեմքի մկանները, որի շնորհիվ պահպանվում է մաշկի թարմ ու երիտասարդ տեսքը:
6. Ժպում ենք հարգանքի նշան ցույց տալու համար: Որոշ երկրներում նույնիսկ օտար լեզու չիմանալու պարագայում, մարդիկ իրենց ժպիտով կարողանում են գրավել մարդկանց, լուծել հազարավոր դժվար խնդիրներ, և անծանոթները տեսնելով ժպիտ նետվում են օգնության:
7.Ժպիտը դուրս է նետում ամեն տեսակի լարվածություն, բարելավում է հիշողությունը, ակտիվացնում է մարդու ստեղծագործական միտքը:
Եվ չպետք է մոռանանք, որ ժպիտը հաջողության ամենակարևոր գործոններից մեկն է:
Աստծո Խսքը ևս հաստատւմ է, որ մենք պետք է միշտ ուրախ լինենք, իսկ ուրախության արտաքին դրսևորումներից ամենակարևորը ժպիտն է :
Ուարխ եղեք ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ ձեզ՝ ուրախ եղեք: Փիլ.4.4
Ուրեմն վերցնենք այս հզոր բանալին, որը կարող է օգնել մեզ բացել բազմաթիվ դռներ: