Լեհերն օգնում են աֆղանցի երեխաներին
Լեհական «Redemptoris Misio» մարդասիրական օգնության հիմնադրամի
կամավորականների կողմից Աֆղանստանի երեխաների համար մոտ 5 տոննա տաք
հագուստ է հավաքվել:
Ակցիան անցկացվում է արդեն 4-րդ անգամ. տեղեկացնում է cnlnews.tv-ն:
Հիմնադրամը հավաքել է տաք հագուստ և դպրոցական պարագաներ, որոնք ռազմական օդանավով կհասցվեն հասցեատերերին: Այժմ դեպի Աֆղանստան է ուղևորվում 1-ին տրանսպորտը՝ մարդասիրական օգնությամբ: 2-րդն այնտեղ կհասնի փետրվարի կեսին:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ օգնության խնդրանքով հիմնադրամին դիմել են աֆղանցի զինվորները:
Նշենք միայն, որ երկրում ռազմական գործողությունները շարունակվում են ավելի քան 30 տարի:
Աղբյուր՝ crossnews.am