Իմիջիայլոց, ամեն բանի վերջը մոտ է:

Իմիջիայլոց, ամեն բանի վերջը մոտ է:

Ի՞նչ եք մտածում դեկտեմբերի 21-ի մասին: Արդյո՞ք այն ճակատագրական օր է : Դուք լսե՞լ եք մոլորակների բախման մասին: Իսկ ի՞նչ կասեք մայաների օրացույցի մասին. չգիտեմ: Հենց այսպես, համպատրաստից դժվար է խոսելը: Նայեցի, արագ անցա վերնագրերով: Նման անվանում ունեցող մի ողջ կայք է աշխատում  տվյալ տեղեկության վերամշակման վրա: Բազմաթիվ հոլովակներ են բեռնվում այդ թեմայով: Թեման հետաքրքիր է, ինտրիգային: Դե ո՞ւմ չի հետաքրքրում ապագան: Վերաբերմունքը կարող է տարբեր լինել: Ինչ-որ մեկը շնչահեղձ է լինում գալիք իրադարձությունների սպասումից, իսկ ինչ-որ մեկը` ծիծաղում դրանց վրա: Ե՛ վ սա,և՛ նա վատ է, իսկ ո՞րն է լավը: Միշտ չէ, որ պարզ է:
 Ինձ թվում է` ապագային վերաբերող հարցը դատարկաբանություն չէ: Երբ աշակերտներին հետաքրքրեց վերջին ժամանակների իրադարձությունները, Հիսուսն ասաց. ՛՛Ահա ես ձեզ նախօրոք ամեն բան ասացի, այնպես, որ զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ չխաբի՛՛: Զգուշացված է՝ նշանակում է սպառազինված է: Յուրաքանչյուր մարգարե իր հետևորդներին ճշմարտությունը բացահայտում է յուրովի: Չեմ ցանկանում առանձնապես խելքիս զոռ տալ, բայց վերջին ժամանակների կանխատեսումները, որոնք բացառապես կապվում են տիեզերքի, բնության, տարերային աղետների հետ, առանց հաշվի առնելու Ավետարանում նկարագրված պատմական կարևորագույն իրադարձությունները, բացարձակ անհեթեթություն են, հերթական խեղաթյուրումը, նյարդերի և էմոցիաների խաղ:
Տարբեր մարգարեներ, տարբեր կանխատեսումներ փորձում են մեր ուշադրությունը  սևեռել ինչ-որ մանրուքների և երկրորդական բաների վրա, բայց մենք գիտենք, թե Ով է նրանցից ամենահեղինակավորը, և ինչ է ասում մարգարեական Խոսքը: Բայց ահա թե ինչի վրա եմ ցանկանում հրավիրել ձեր ուշադրությունը: Այդ Խոսքում առաջին տեղում է Աստծո պատմական ծրագրերի իրագործման ավարտը, և միայն դրանից հետո որպես ֆոն՝ տարերային աղետները: 
Աշխարհի սկիզբը կապված է եղել Նրա հետ, և պատմության ավարտը անխուսափելիորեն կախված է Նրանից: Աշակերտները հայտնություն ունեին, որ Նա է Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը: Ամեն բան Նրանով է սկսվել և Նրանով էլ ավարտվելու է : Նրանք դա գիտեին: Միակ բանը, որ նրանց հետաքրքրում էր, այն էր, թե ինչ իրադարձություններ են նախորդելու դրան:
Պատմության զարգացումը որոշում են ոչ թե պատահական կլիմայական անոմալիաները և աղետները, այլ  Նրա մարգարեական խոսքի հետևողական ձևով կյանքի կոչվելը:
Ի՞նչ դեկտեմբերի 21, երբ Սողոմոնի տաճարը դեռևս վերականգնված չէ: ՛՛Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի՛՛: Ահա թե ինչ է ասել մեր Մարգարեն: Դարաշրջանի ավարտը  նախ և առաջ որոշվելու են Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները, այլ ոչ թե համաշխարհային օվկիանոսում տեղի ունեցող դեպքերը կամ էլ Անտարկտիդայի հալչող սառույցները:
Իրադարձություններ՝ կապված  եկեղեցու հետ, այլ ոչ թե Երկրի բախման վտանգը այլ մոլորակների հետ: Եկեղեցու և Իսրայելի ճակատագիրը. ահա թե ինչն է Աստված կարևորում վերջին ժամանակներում, իսկ մնացածն ընդամենը կողմնակի երևույթներ են: Այն, ինչ Նա մի անգամ սկսել է, անպայման ավարտվելու է: Եվ դրան չեն խանգարի ո՛չ գլոբալ տաքացումները, ո՛չ ցրտահարությունը, ո՛չ անցումը եվրոյին, ոչ էլ նույնիսկ ամերոյին:
՛՛...կուրութիւն եկաւ Իսրայէլի մէկ մասի վրայ և կըտևի, մինչև միւս ժողովուրդների ամբողջութիւնը փրկուի, 26 և ապա ամբողջ Իսրայէլը կըփրկուի, ինչպէս գրուած էլ է. Սիոնից պիտի գայ Փրկիչը և Յակոբի սերնդից պիտի հեռացնի ամբարշտութիւնները /Հռոմ.11:25-26/՛՛: Ահա վերջին ժամանակների  իրադարձությունների գլխավոր էպիկենտրոնը.՛՛Եվ Արքայության այս Ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը /Մատթ.24:14/՛՛:
Ոչ ուշ, ոչ շուտ, քանի դեռ չի լրացել Ավետարանի գլոբալ քարոզման արդյունքում հեթանոսների թիվը: Այդ ժամանակ կգա վերջը: 
Ապրեն սեյսմոլոգները և էկոլոգները, բայց նրանց մարգարեությունները երկրորդական են: Ինչպես ասել է Պրուտկովը, ՛՛Նայի՛ր արմատին՛՛: Սկզբնաղբյուրը բոլորովին այլ բանի մեջ է:
Մեր խնդիրն է ուշադրություն դարձնել գլխավորին, ինչը մեզ է վերաբերում ուղղակիորեն: 
Աստծո եկեղեցու վերջին պատերազմը հակաքրիստոսի բանակի հետ. ՛՛Սրանք պատերազմ կանեն Գառի հետ, և Գառը կհաղթի նրանց, որովհետև տերերի Տեր է ,և թագավորների Թագավոր, և նրանք, որ Նրա հետ են կոչված, ընտրված են և հավատարիմ՛՛ /Հայտն.17:14/: 
Ահա գալիք վերջին իրադարձությունների  օվկիանոսի ընդամենը մի քանի կողմնորոշիչներ, որոնց մասին մեզ ասել է մեր Մարգարեն: Ի՞նչ կապ ունեն Վանգան, Նաստրադամուսը կամ մայաների օրացույցը:
Մինչև մեր Աստված ավարտին չհասցնի Դանիելի քաղաքական մարգարեությունները, Իսրայելի կամ եկեղեցուն վերաբերող Իր ծրագրերը, կոնկրետ տարեթվով ցանկացած կանխատեսումներ անիմաստ են: Ինչ-որ մեկն արտահայտվել էր, որ աշխարհի վերջը կարող է գալ, եթե անջատեն ինտերնետը: Այդ ժամանակ կսկսվի իրական ապոկալիպսիսյան իրարանցում: Չգիտեմ, չգիտեմ: Եվ որպեսզի այդ օրը մեզ վատ վիճակի մեջ չգցի, մեզ անհրաժեշտ է լինել Նրա թիմում, Նրա ծրագրերի մեջ, լինել Նրա մեծ հանձնարարականի մի մասը և իմանալ, որ երբ երկիրն ու նրա բոլոր գործերը վառվեն, մենք կունենանք բնակարան, որը մեզ Աստված է տալու , անապական ժառանգություն, անձեռագործ, հավիտենական տաճար: Ես մտածում եմ, որ հայտնությունը կօգնի մեզ ոչ միայն ապրել, այլև արժանավայել դիմավորել Նրան երկնքում: Ինչ էլ որ լինի, Պետրոս առաքյալը դիպուկ է ասել, թե ամեն բանի վերջը մոտ է: Դե ո՞վ կարող է վիճել սրա հետ: Ահա ձեզ թեմա խորհելու համար:
               

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)

օգտակար հղումներ