2012թ-ի ընթացքում ամենաշատ ընթերցված աստվածաշնչյան խոսքերը
Կայքէջում երկրորդ ամենահաճախ ընթերցված սուրբգրային խոսքը Փիլիպեցիներին ուղղված նամակն է՝ 4.13. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»:
Երրորդ հորիզոնականում բոլորիս քաջ հայտնի նորուխտյան խոսքն է. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդուն տվեց. որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհ. 3.16):
«Ջեյմս արքայի տարբերակ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1611թ-ին և համարվում է պատմության մեջ ամենաշատ հրատարակվող գրքերից մեկը: «King James Version»-ը, լինելով բնագրին շատ մոտ բառացի թարգմանության օրինակ, մեծ ազդեցություն է ունեցել անգլիական մշակույթի վրա:
Մյուս առավել հաճախ ընթերցված խոսքերն են՝ Ծննդոց 1.1. «Սկզբումն Աստված ստեղծեց երկինքը և երկիրը»:
Կորնթացիներին ուղղված 1-ին նամակ՝ 13.11. «Երբոր երեխա էի՝ երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի համարում. բայց երբոր մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի»:
2-րդ Մնացորդաց 7.14. «Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն և աղոթք անեն և իմ երեսը խնդրեն և իրանց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը»:
Երեմիա 29.11. «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը»:
Եփեսացիներին ուղղված նամակ՝ 6.12. «Որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնավորների մեջ են»:
Տիմոթեոսին ուղղված 2-րդ նամակ՝ 1.7. «Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սիրո և զգաստության»:
Ծննդոց 1.2. «Եվ երկիրն անձև ու դատարկ էր. և խավար կար անդունդի վրա. և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա»:
Աղբյուր՝ crossnews.am