Բիլլի Գրեհեմը հայտնվել է աշխարհի ամենահարգված մարդկանց տասնյակում
Ըստ քվեարկության արդյունքների՝ պարոն Գրեհեմը կիսում է ցուցակը նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի, նախկին նախագահ Ջորջ Բուշի և Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ: Ցուցակը գլխավորում է նախագահ Օբաման, նրան հաջորդում է Նելսոն Մանդելան:
«Gallup»-ի տեղեկացմամբ՝ ուսումնասիրությունն սկսվել է անցկացվել 1946թ-ից. ամերիկացիներին խնդրում են անվանել ամենահարգված անձնավորության անունը՝ անկախ բնակության վայրից: Հարցումն անց է կացվել դեկտեմբերի 19-22-ը:
1950թ-ից գործող Բիլլի Գրեհեմի ավետարանական ասոցիացիայի հիմնադիրն ԱՄՆ-ի կառավարության և քաղաքականության հետ առնչություն չունեցող 3 անձանցից մեկն է, ում անունը հայտնվել է այստեղ:
«Միայն Ավետարանը՝ Աստծո Բարի լուրը զորություն ունի կյանք փոխելու, սրտեր բժշկելու և երկիրը վերականգնելու,- մի նամակում վերջերս գրել էր Բ. Գրեհեմը:- Ես ուժգին կերպով և անկեղծորեն ցանկանում եմ տեսնել՝ ինչպե՞ս է Աստված գործում Ամերիկայի յուրաքանչյուր շրջանում և աղոթում եմ, որպեսզի Նա այդ ցանկությունն արթնացնի նաև ձեր սրտում»:
Բիլլի Գրեհեմը, ով Ավետարանը քարոզել է շուրջ 185 երկրում՝ մոտ 215 մլն մարդու, 56-րդ տարին անընդմեջ հայտնվում է «Gallup»-ի թոփ-տասնյակում: Նրան հաջորդում են Ռոնալդ Ռեյգանը, Պողոս 2-րդ Պապը և նախկին նախագահ Ջիմի Քարտերը:
Աղբյուր՝ crossnews.am