Ռուսաստանում կբացվի բողոքական խոշորագույն տաճարներից մեկը (լուսանկարներ)
կայքը:
«Այս իրադարձության կարևորությունն ու նշանակությունն անհնար է գնահատել: «Ֆիլադելֆիա» եկեղեցու 20-ամյա պատմության նոր փուլը բաց է անում նոր հնարավորություններ՝ քաղաքի հասարակական և հոգևոր ոլորտի զարգացման համար: Համարվելով այս տարածաշրջանի քրիստոնեական կյանքի կենտրոն՝ եկեղեցու աղոթքի տունն այսօր Ռուսաստանի ամենամեծ և գեղեցիկ տաճարներից մեկն է», – հայտնում է եկեղեցու մամլո ծառայությունը:
Շինության կառուցումը սկսվել է դեռևս 1998թ-ին և ավարտին հասցվել 2011-ին: Ըստ «Կենդանի հավատք» համառուսական թերթի՝ այն ներառում է 1100 հոգու համար նախատեսված մեծ դահլիճ, 140 նստատեղ ունեցող համաժողովների սրահ, սրճարան, քրիստոնեական գրախանութ, մարզաառողջարանային համալիր, կիրակնօրյա և աստվածաշնչյան դպրոցների սենյակներ:
«Եկեղեցին իր երախտագիտությունն է հայտնում Աստծուն այս հրաշալի օրհնության համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթել են, ինչ-որ կերպ աջակցել: Շնորհակալություն բոլոր շինարարական կազմակերպություններին, որ մասնակցություն են ունեցել այս աստվածահաճո գործում, ինչպես նաև Իժևսկ քաղաքի ղեկավարությանը», – նշված է հաղորդագրության մեջ: