Մեղավորների և մաքսավորների բարեկամ
Սերն այն հատկանիշն է, որով քրիստոնեությունը դադարում է կրոն կամ
փիլիսոփայություն լինելուց: Աստված սիրում է ամբողջ աշխարհը, բայց սիրում է
նաև մեզնից յուրաքանչյուրին անհատապես:Հիսուսն ընդունեց մեզ
այնպիսին, ինչպիսին կանք՝ մեր մեղքերով, սխալներով ու թերություններով
հանդերձ: Նա չնայեց մեր սոցիալական դիրքին, պաշտոնին կամ հարստությանը,
Հիսուսը նայեց մեր սրտերին, որպեսզի կարողանա հպվել և փրկել:Հռոմ.15:1-ում Աստվածաշունչը մեզ սովորեցնում է սիրել ու ընդունել մարդկանց այնպես, ինչպես Ինքը՝ Հիսուսը: