Եթե քո ընտրությունը հիմնված է բարեկամ, ընկեր, խնամի կապերի վրա, ապա արդյունքը կործանարար կլինի: Բայց սկզբուքային մարդու ընտրությունը հիմնված է ճշմարտության և արդարության վրա:
Այս անգամ իմ հերթն է։ Ես եմ կիսվելու իմ տպավորություններով իմ սիրելի TeeNGen-ի մասին։ Հուսով եմ կկարողանամ պատմել մեր, մեր ընկերության, հանդիպումների, փոխադարձ սիրո ու հարգանքի մասին։
TeeNGen կենտրոնի սաները, այսուհետ, ամեն անգամ կպատմեն իրենց, ինչպես նաև իրենց տպավորությունների մասին։ Այս անգամ հերթը մեր <<վարչապետ>> Ռոման Սայադյանինն է։
Մեր կենտրոնը զբաղվում է մանկապատանեկան տարիքի երեխաների ինքնաբացահայտման, ինքնաարտահայտման, ինքնաճանաչման, տաղանդների բացահայտման ու դրանց զարգացման ուղղորդման, եկեղեցական և հասարակական կյանքում արժանիքների, կարողությունների և տաղանդների դրսևորման ուղղությամբ։